Ընտրական կոլեգիան այսօր կընտրի Վրաստանի վեցերորդ նախագահին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ընտրական կոլեգիան առաջին անգամ անուղղակի եղանակով կընտրի Վրաստանի վեցերորդ նախագահին։ «Վրացական երազանքը» նախագահի պաշտոնում առաջադրել է Միխեիլ Ղավելաշվիլիի թեկնածությունը։ Հայտնում է 1tv.ge-ն։
Խորհրդարանի պալատում քվեարկության գործընթացը կսկսվի ժամը 09:00-ից և կշարունակվի մինչև ժամը 14:00-ն։
Օրենսդրության համաձայն՝ ընտրություններ անցկացնելու համար բավարար է ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի մեծամասնության՝ առնվազն 151 անդամի առկայությունը, իսկ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է կոլեգիայի առնվազն 200 անդամների ձայնը։
Ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով։
Ինչ վերաբերում է ընտրական կոլեգիային, ապա այն բաղկացած է
300 անդամից։ Կոլեգիայի կազմում ընդգրկված են խորհրդարանի 150 անդամներ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի բոլոր անդամները՝ 21 պատգամավոր, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի 20 անդամներ և ավագանիների 109 անդամներ։