Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք (տեսանյութ)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ ոստիկանության աշխատանքն ամենօրյա է: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական աշխատանք և արձանագրում դրական արդյունքներ։

Դեկտեմբերի 5-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է կաթի գործարանի մոտակայքում:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր և հայտնաբերել 6 ինքնաձիգ, 4 ատրճանակ, 5 հրացան, նռնականետ և նռնականետի 13 նռնակ, սվին-դանակ, նռնակի 5 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք` կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական և օպերատիվ-հետախուզական աշխատանքը հետևողականորեն շարունակվում է:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: