Բացել լրահոսը Փակել լրահոսը
առառատ
A A
Հասարակություն

Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա է կալանավորվել

Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա է կալանավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Դեկտեմբերի 5-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում` Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա»,- նշեցին կոմիտեից։
 
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկություններ չեն հաղորդում: