Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին անգամ վատ խաղով

Սպորտ
a76d7fa87233cc76a99773cba17c86bc

Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի «Ուլիս» - «Ֆերենցվարոշ» պատասխան խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Լասլո Պրուկները ասաց, որ իր թիմը Երեւանում ավելի վատ խաղաց, քան` Բուդապեշտում, սակայն օգտագործեց գոլային պահերը եւ կրկին հաղթանակ տարավ.

«Առաջին գոլը խփելուց հետո մենք փորձեցինք պահպանել հաշիվը, ինչի պատճառով վատ խաղացինք: Որոշ դրվագներում մարզական բախտը մեր կաղմն էր, հակառակ դեպքում վերջնական արդյունքն այլ կլիներ: Ուրախ ենք, որ հաղթահարեցին այս փուլը, սակայն մենք հեռու գնացող պլաններ չենք հետապնդում, քանի որ նոր թիմ ստեղծելու ճանապարհին ենք գտնվում»:

«Տղաները այսօր ցանկանում էին անպայման չպարտվել եւ արդյունքի հասնել` թիմային վարկանիշի եւ իրենց հեղինակության համար: Նրանք ամեն ինչ արեցին դրա համար, սակայն պետք է համաձայնենք ճշմարտության հետ եւ փաստենք մեր թիմի պարտությունը: Մրցակիցը իր անհատական որակներով այսօր գերազանցում էր «Ուլիսին» - հանդիպումից հետո խաղը մեկնաբանեց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:

Նշենք, որ «Ուլիսը» Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում, սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին» եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում էլ մեր թիմը զիջել էր անվանի մրցակցին` 0:3: