A
A
Լիլիթ Մակունցն ու Քերըլ Միլլերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինՄիացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քերըլ Միլլերին (հանրապետական, Ուեսթ Վիրջինիա)։
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Հարավ-կովկասյան տարածաշրջանում առևտրային և տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները։