![469354631_904387591878226_4556603628854700792_n 469354631_904387591878226_4556603628854700792_n](/static/articles/48/16/98/l-zTYO9zeJV1.jpg)
A
A
Խորհրդակցություն՝ «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքների պատճառների պարզաբանման նպատակով
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքների նախնական պատճառների պարզաբանման նպատակով:
Խորհրդակցությանը ներկա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները:
Խարհրդակցության ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վթարի վերաբերյալ վերջնական եզրակացությունով ներկայանալ մեկ շաբաթից՝ հետագա նմանօրինակ դեպքերը կանխարգելելու նպատակով: