Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլվել է մարզադաշտի ծածկը

Սպորտ
5075e6f5a7aea74243e0e64bd2057f95

Հոլանդական «Տվենտե» ֆուտբոլային ակումբին պատկանող «Դե Գրոլշ Վեստե» մարզադաշտի ծածկը փլուզվել է, որի արդյունքում մի քանի մարդ տուժել են:

Ինչպես տեղեկացնում են հոլանդական լրատվամիջոցները, մարզադաշտի վերանորոգման աշխատանքների ժամանակ տրիբունաներից մեկի ծածկը պահող երկու սյուները դեֆորմացվել են, որի արդյունքում ծածկի մի մասը փլվել է:

Ըստ նախնական տվյալների` զոհվել է մարզադաշտի մոտով անցնող մեկ մարդ, իսկ փլատակների տակ մնացել են մի քանի շինարարներ:

Հարկ է նշել, որ «Դե Գրոլշ Վեստե» մարզադաշտը շահագործման է հանձնվել 1998 թվականին, եւ դրանում առաջին անգամ են վերանորոգման աշխատանքներ կատարում: