Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր։ Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հյաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։