Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները ամուր են եւ դինամիկ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային:

«Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 53-րդ տարեդարձը:

Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցությամբ:

Ցանկանում եմ նաև արտահայտել իմ բարձր գնահատանքը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և անձամբ Ձեր աշխատանքի և ակտիվ գործունեության համար: Մաղթում եմ Ձեզ, ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին և երկրի ղեկավարությանն ու ժողովրդին նոր ձեռքբերումներ և բարգավաճում»,-
 ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: Դեսպանը նախագահ Խաչատուրյանին է փոխանցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին:

Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանման վերաբերյալ:

Կողմերն ընդգծել են երկու երկրների պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկրներ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ: