Հայտնաբերվել է չորացված կանեփանման բույս և թղթե 2 փաթեթ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում նոյեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շահումյան գյուղի 49-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփից պատրաստված թմրամիջոց է պահում։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեում: Հայտնաբերվել է չորացված կանեփանման բույս և թղթե 2 փաթեթ՝ ընդհանուր մոտ 50 գրամ զանգվածով։ 49-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար վայրաճ կանեփից պատրաստված թմրանյութ է։
Նույնաբովանդակ մեկ այլ տեղեկություն էլ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին նոյեմբերի 20-ին: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանք զննություն էին կատարել Վաղարշապատի 58-ամյա տղամարդու տանը: Տանտերը ներկայացրել էր ընդհանուր 64 գրամ քաշով 4 գնդիկ, զանգված և թղթե տարայի մեջ լցված 940 գրամ կանեփանման չորացված զանգված։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվածն ավելի քան մեկ կիլոգրամ է։
Նոյեմբերի 21-ին մեկ այլ տեղեկություն էլ ստացվել էր Մրգաշատ բնակավայրի 33-ամյա բնակչի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում մրգաշատցի տղամարդը ներկայացրել է կանեփանման, չորացրած, մանրացրած զանգվածով ապակե տարա և ընդհանուր 158 գրամ զանգվածով պոլիէթիլենային երեք փաթեթ։ Զննությամբ հայտնաբերվածի ընդհանուր քաշը կազմել է 322 գրամ։ 33-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփից պատրաստել է անձնական օգտագործման համար։
Նման մի տեղեկություն էլ ստացել էին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները: Քրեական վարույթի շրջանակում իրացնելով օպերատիվ տվյալը` նոյեմբերի 22-ին նրանք զննութուն կատարեցին Վաղարշապատի 67-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում, որի ընթացքում տանտերը ներկայացրեց ապակե և պլաստիկ երեք տարա` լցված ընդհանուր 110 գրամ կանեփանման չորացրած, մանրացրած զանգվածով։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին քրեական ոստիկանների կողմից զննություն է կատարվել Դրաստամատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու բնակության հասցեում։ Զննության ընթացքում նա ներկայացրել է պոլիէթիլային 1 փաթեթ՝ լցված կանեփանման չորացրած, մանրացրած 145 գրամ զանգվածով։ Տղամարդը հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփից՝ անձնական օգտագործման համար։
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով նոյեմբերի 24-ին Վաղարշապատի Անդրանիկի փողոցում ձերբակալվել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել 46-ամյա վարորդն և երեք ուղևորները։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայի սրահում կա մեթադոնային լուծույթով 3 ներարկիչ։ Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարված «Օպելի» խուզարկությամբ ներարկիչները հայտնաբերվել են։
Բոլոր դեպեքերով կազմված փասթաթղերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։