A
A
«Լանջիկի հարսները»՝ գործարարներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Լանջիկ գյուղում կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ հիմնականում անասնապահությամբ, տնային գործերով ու երեխաների խնամքով: Բացի առօրյա հոգսերից, նրանց միավորում էր նաև թաքուն երազանքը՝ վարձատրվող և ամենօրյա գրաֆիկով աշխատանք ունենալ։
Նրանք համախմբվել են ու «Լանջիկի հարսներ» բիզնես նախաձեռնությունը հիմնել: 2 ամիս է՝ «Լանջիկի հարսները» տնային տեքստիլ են արտադրում, ապրանքանիշն էլ անվանել են «Լանջկար»։