Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Եվրոն և դոլարը` ցնցումների մեջ. 1 տրիլիոն դրամ` կենսաթոշակային ֆոնդերում (տեսանյութ)

Եվրոն և դոլարը` ցնցումների մեջ. 1 տրիլիոն դրամ` կենսաթոշակային ֆոնդերում

Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․

  • Ձեր, մեր կենսաթոշակային համակարգը փոփոխվում է,
  • Երևանի տրանսպորտի տոմսերի ժամկետը կլինի 1 շաբաթ,
  • Եվրոն, դոլարը և ռուբլին տատանվում են դրամի նկատմամբ,
  • Տնտեսական աճը իշխանության թևերը տարբեր կերպ են տեսնում։

 

Հիմնական թեմայի մասին

Գիտեի՞ք, որ Apple, Nvidia և աշխարհի այլ խոշորագույն ընկերություններում ներդրումներ ունեք։ Այո, ունեք, եթե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներից եք։ Այդ ներդրումները ձեր փոխարեն արել են կենսաթոշակային ֆոնդերը, որոնք Հայաստանում երկուսն են։

Այս շաբաթ Կենտրոնական բանկը առաջարկ ներկայացրեց Ազգային ժողով, որ այդ ֆոնդերին ավելի շատ ազատություն տրվի, ինչի շնորհիվ նրանք ավելի շատ ներդրումներ կարող են անել ԱՄՆ խոշորագույն ընկերություններում և արժեթղթերում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

Լուրերի մասին

Շինարարների, հաշվապահների, իրավաբանների, խորհրդատուների հարկերը մի քանի անգամ բարձրացնող նախագիծը չի փոփոխվել․ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացություն են տվել այդ նախագծին։ Թեմայի նախորդ շաբաթվա թողարկմանը մանրամասն ներկայացրել են, թե նախագծով ինչ է փոխվում։ Ազգային ժողովում այս շաբաթվա քննարկմանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցրել է, որ իրենք որոշակի փոփոխություններ են անելու նախագծում, սակայն դրանք այս պահին ձևակերպել են որպես բանավոր խոստում։

Դեկտեմբերի 10-ից մեքենաները պարտադիր պետք է վարել ձմեռային անվադողերով․ այս կանոնը խախտողները տուգանվելու են 5000 դրամով, իսկ եթե ամառային անվադողերով մեքենան վարելիս վթարային իրավիճակ ստեղծեն, տուգանվելու են 20 հազար դրամով։ Այսպիսի որոշում են այս շաբաթ ընդունել կառավարությունում։ Քանի որ նախագիծը նոր է, որոշել են այս տարի ժամկետը սահմանել հենց դեկտեմբերի 10-ից։ Իսկ հաջորդ տարվանից ձմեռային անվադողերը պարտադիր են լինելու նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը։

Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։

 

Փորձագիտական թեմայի մասին

Եվրոն, դոլարը, նույնիսկ ռուբլին այս օրերին որոշակի թանկանում են։ Սա արդյո՞ք լիարժեք թանկացում է, թե՞ ուղղակի տատանում։ Սրա վրա ազդում են տնտեսական շարժառիթներ, թե՞ մարդկանց սպասումները։ Այս թեման կներկայացնի տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։

Վերլուծությունը դիտեք տեսանյութում։

 

Բացատրական թեմայի մասին

Հայաստանի տնտեսական ատիվության նոր ցուցանիշները վեճի առարկա են դարձել պետական երկու գերատեսչությունների միջև։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հոկտեմբերի ցուցանիշները, և դրանք շատ ավելի քիչ աճ են ցույց տալիս, քան նախորդ ամիսներին։ Սրանից հետո էկոնոմիկայի նախարարը և նախարարությունը դժգոհություններ են հայտնում։

Ընդհանուր իրավիճակը հետևյալն է․ տնտեսությունը աճում է, բայց շատ ավելի դանդաղ, քան նախկինում։ Եվ տնտեսության մեջ կա ճյուղ, որը խոշոր անկում է գրանցել․ բուսաբուծությունը։ Հենց սրա շուրջ է երկու գերատեսչությունների վեճը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։