Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Գաբրիելյանը` առաջատարների խմբում

Սպորտ
bc9ac2cf690142b6a2a644ed79a938c2

Հայազգի գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը հաջող է մեկնարկել հայտնի շախմատիստ Լեւ Պոլուգաեւսկու հիշատակին Սամարայում անցկացվող մրջազգային մրցաշարում:

Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը երկու տուրից հետո վաստակել է նույնքան միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում: Երրորդ տուրում Արթուր Գաբրիելյանը սպիտակներով կհանդիպի ղըրղզ Սեմետեյ Տոլոգոնտեգինի հետ:

Հավելենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 124 շախմատիստ: Նրանք շվեյցարական մրցակարգով կվիճարկեն ոչ միայն գլխավոր մրցանակը, այլեւ կպայքարեն Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: