Բացել լրահոսը Փակել լրահոսը
468429349_900813932235592_2814288219975713809_n
A A
Պաշտոնական

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։
 
ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, այցելել Ախթալայի կամուրջ, քննարկել վերականգնման աշխատանքների ընթացքը։
 
Աշխատանքային այցի ընթացքում նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քարկոփ բնակավայրում պետական փոխհատուցմամբ վերանորոգվող բնակարաններ, բնակիչների հետ քննարկել ծրագրի հետ կապված մանրամասները։