Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միլենա Ավետիսյանը պայքարում է զուգախաղերում

Սպորտ
ea6a857cb09a386b4bbf9356eb53b524

Հայաստանի պատանի թենիսիստուհի Միլենա Ավետիսյանը Չեխիայում անցկացվող «Նովոտեխ գավաթի» միջազգային մրցաշարում հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ: Նա առաջին փուլում 6:3, 6:3 հաշվով հաղթեց գերմանուհի Լավինյա Ռիցին, սակայն 2-րդ փուլում պարտվեց չեխացի Կարոլինա Բերանկովային` 1:6, 3:6:

Աղջիկների զուգախաղերում Միլենա Ավետիսյանը վրացուհի Նինո Մեմիշվիլու հետ արդեն մտել է 1/4 եզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն Մոնիկա Բեհունկովա - Դենիսա Հրիչկովա չեխական զույգի հետ:

12 տարեկան պատանիների մրցումներում հանդես եկած Արման Մուրադյանը առաջին իսկ խաղում 3:6, 2:6 հաշվով զիջեց տեղացի Դավիդ Կովարիկին եւ դուրս մնաց պայքարից: