A
A
«Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին».ծրագրի շահառուն ստացած դրամաշնորհով ընդլայնել է բիզնեսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին20 տարուց ավելի է Էմիլյա Միրզոյանի ընտանիքը զբաղվում է հյուրատնային գործունեությամբ։ Տարիների ընթացքում կուտակված փորձը սեփական բիզեսը հիմնելու հիմք է դարձել։ Էմիլյան ամուսնու հետ 2019-ին Տավուշի մարզկենտրոնում բացել է իր սեփական հյուրատունը։ Էմիլյան «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շահառուներից է։ Իր ներկայացրած բիզնես պլանը հայտնվել է լավագույն 42 բիզնես պլանների շարքում, և Էմիլյան ստացել է 1 մլն դրամ դրամաշնորհ։ Գումարը ծախսել է հյուրատան սենյակներից մեկն ամբողջությամբ կահավորելու վրա։