A
A
Աշոտ Դանիելյանը` ոսկե մեդալակիր
Հայաստանի սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթող է ճանաչվել հուլիսի 1-5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նա հավասարը չի ունեցել 82 կգ քաշային կարգի մարզիկների պայքարում:
Մեր երկրորդ մասնակից Մարտին Միրզոյանը 62 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի:
Նշենք, որ ստեփանակերտցի երկու մարզիկները Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: