A
A
Թղթադրամ` Նովակ Ջոկովիչի նկարով
Սերբիայում իսկական իրարանցում է առաջացրել թենիսիստ Նովակ Ջոկովիչի հաղթանակը Ուիմբլդոնի հանրահայտ մրցաշարում եւ աշխարհի առաջին ռակետ հռչակվելու փաստը:
Բելգրադի օդանավակայանում նրան դիմավորել են 100 հազար մարզասերներ: Ավելին, Նովակ Ջոկովիչի երկրպագուները դիմել են կառավարությանը եւ առաջարկել թենիսիստի նկարով թղթադրամ տպագրել: Այժմ ամեն ինչ կախված է երկրի կենտրոնական բանկի տնօրեն Դեյան Շոշկիչի վերջնական որոշումից:
Սերբիայում ամենամեծ թղթադրամը հավասար է 5000 դինարի, որից հետո գալիս է 1000 դինարը: Մարզասերները առաջարկել են շրջանառության մեջ մտցնել նոր` 2000 դինարանոց թղթադրամ, եւ այդ եղանակով անմահացնել Նովակ Ջոկովիչի նվաճումը: