A
A
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկած Հայաստանի հավաքականի մարզիկները (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է․
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:
Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին: