Հայաստանում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանի մասնակցությամբ կայացել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանում պետական կառավարման ուղղությամբ առաջընթացի գնահատման գործընթացի մեկնարկին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որի ընթացքում Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ ծրագրի թիմին այս առանցքային նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու համար:
«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց, որը թույլ կտա բացահայտել խնդիրները, գնահատել մինչ օրս իրականացված աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները և ճշգրտել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մեր առաջիկա անելիքները»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետն ընդգծել է ՍԻԳՄԱ-ի գնահատման գործընթացում պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ակտիվ և նախաձեռնողական մասնակցության կարևորությունը: