Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու պաշտպանության վիճակը Հայաստանում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախատեսում է իրականացնել «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը» թեմայով համաժողով։

Համաժողովի նպատակն է անդրադառնալ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին, առկա իրավիճակին և պետության կողմից վերցրած պարտավորությունների կատարմանը։

Համաժողովին բանախոսները կներկայացնեն խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ դիտարկումներ, խոշտանգման գործերով ահազանգերի քննության արդյունավետության խնդիրները, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման ինստիտուցիոնալ և օրենսդրական խնդիրները։