Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Մարզեր

Ճագարաբուծությունը՝ բիզնես․ Որքան էլ հիմա գործերը վատ են, միեւնույնն է՝ նախընտրում է պայքարել, աշխատել ու հավատալ (տեսանյութ)

Մասնագիտությամբ տնտեսագետ Անդրանիկը գյուղում՝ Ծաղկաշատում մնալու, գյուղը զարգացնելու հավակնոտ ծրագրեր ունի: Առայժմ սեփական փոքր բիզնեսն է փորձում զարգացնել:Արդեն մի քանի տարի զբաղվում է ճագարաբուծությամբ, գործում ներգրավել է նաեւ գյուղի երիտասարդներին:Բայց այս տարի գործերը վատացել են, առայժմ աշխատում է վնասով:

« Արդեն 5-6 տարիա, որ շուկայւում եմ, գնորդներս հիմնականում Ալավերդուց են,ինձ էլ լավ ճանաչում են, Երեւանում էլ իհարկե,էս վերջին շրջանում ,որ բուծումը շատացավ, հայատարարություններ տվի,կազմակերպում ենք, մի քիչ էս տարի գործը դժվարացավ՝ կապված Դեբեդի հեղեղումների հետ,բայց էլի մի ձեւ կազմակերպում ենք » ,-ասում է Անդրանիկ Մակինյանը:

Ճագարներն օրգանական կերպով են պահվում,արհեստական ոչինչ չկա կերացանկում: Կրկին օրգանական բանջարեղենի ու հատապտուղների արտադրությամբ զբաղվելու գաղափար ունի Անդրանիկը, որը համոզված է. այս մասով գյուղը մեծ առավելություններ  ունի:

« Միգուցե զարգանա գյուղատնտեսությունը, անհատ տնտեսություններ ունենք, ովքեր զբաղվում են մալինայի, ելակի ցանքատարածություններով,եթե ջուրը լինի, ես էլ էս տարի մալինայի մի քանի տնկիներ դրել եմ ու արդյունքը գերազանց է, վարունգի մշակությամբ եմ զբաղվում, մեր մոտ ամեն ինչ աճում է , հողը շատ բերրիա պարարտա , եթե ներդրումներ արվի,հնարավորա որ գյուղը աճի, զարգանա »,-ասում է Անդրանիկը: 

Ծաղկաշատի անտառները հարուստ են, հատապտուղները՝ շատ ,սակայն չեն օգտագործվում ու որեւէ կերպ չեն ավելացնում գյուղի գրավչությունն,-ասում է Անդրանիկն ու  տուրիաստական գործակալությունների, ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրում:

« Տուրիզմը 5-7 տարի առաջ ավելի զարգացած էր, անհատներ կան գյուղում, հյուրատուն էլ ունենք , ճիշտա հիմա չի գործում,հիմնական խնդիրը, որ տուրիզմն ու գյուղատնտեսությունը չի զարգանում՝ ճանապարհնա »,-ասում է նա: 

Անդրանիկը գյուղից հեռանալու մտադրություն առայժմ չունի: Որքան էլ հիմա գործերը վատ են, միեւնույնն է՝ չի գնում, նախընտրում է պայքարել, աշխատել ու հավատալ, որ ամեն բան լավ է լինելու:Մնում է կառավարությունն էլ աջակցի, ջրի ու ճանապարհի հարց լուծի,որ գյուղում զարգանա զբոսաշրջությունն ու հարակից ճյուղերը:

Անկյուն+3