Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-11-18 174921
A A
Քաղաքականություն

Թուրքիայում հերքել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի՝ Անկարա տեղափոխվելու լուրը

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման բարձրաստիճան անդամները Կատարից Թուրքիա են տեղափոխվել, երբ Դոհայում հրաժարվել են միջնորդել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններին։ Այդ մասին գրել է «The Times of Israel» թերթը՝ հղում անելով արաբ անանուն դիվանագետի, գրում է Ermenihaber.am-ը։

 

«ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան անդամներն անցյալ շաբաթ Կատարից Թուրքիա են տեղափոխվել այն բանից հետո, երբ Դոհայում հայտարարել են, որ հրաժարվում են Գազայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների միջնորդությունից», -ասվում է հրապարակման մեջ:

Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը, թե արդյոք կազմակերպության քաղբյուրոն Կատարից տեղափոխվել է Թուրքիա:

Անանուն դիվանագիտական աղբյուրը ռուսական լրատվական գործակալության հետ զրույցում  նշել է. «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Թուրքիա։ Նրանց՝ Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է նա:

Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ի այլ աղբյուր ևս հերքել է նշյալ տեղեկությունը: