Բացել լրահոսը Փակել լրահոսը
467308590_965944478903271_2363399471694482171_n
A A
Պաշտոնական

Գառնիում գտնվող հանրային սննդի կետն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը:
 
 Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝
 
 խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն
եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,
 
չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,
 
չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:
 
 Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: