Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկապարտեզ
A A
Պաշտոնական

Բակտերիաներ եւ մանրէներ՝ հավի կրծքամսում ու սերուցքային կարագում․ դրանք հավաքվում են մանկապարտեզներից

Հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
 
Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: 
 
 Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար: 
 
 Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր  մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: 
 
 Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջ՝ 2270 կգ սերուցքային կարագը ևս հավաքելու նպատակով: