A
A
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը. այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝ Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի13-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար»,- նշված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ: