Բացել լրահոսը Փակել լրահոսը
011
A A
Հասարակություն

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քննչական կոմիտեն դադարեցրել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
 
Նշվում է, որ հանրային քրեական հետապնդում հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։