Ճանապարհը ասֆալտապատել են ու նոր խնդիրներ առաջացրել գյուղացիների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին« Լավա շատ, ճամփեն սարքեցին ,ռեմոնտ արեցին,թե չէ հնարավոր չէր, լոխկավոյ ավտոները սաղ ջարդվում էին ստեղ ,հեղեղաջրերը ամբողջ ճանապարհը քանդել էին, բայց դուք էլ կարող եք նայել, ինչքան բարձրա ճանապարհը ու իմ տունը ինչքան ցածրա »,-ասում է Մերուժան Խանդիլյանը:
Ուրասարցի Մերուժանի ու այս թաղամասում շատերի տունը անցած տարվանից հայտնվել է հեղեղների բերանում։ Բանն այն է ,որ նախորդ տարի ուրասարցիների տարիներով սպասումը հանգուցալուծվեց. գյուղամիջյան և գյուղ բերող ճանապարհներն ասֆալտապատվեցին:
Բայց հին խնդրի լուծումը իր հետ նոր խնդիրներ բերեց, ասֆալտապատում կատարած ընկերությունը հաշվի չէր առել, որ այս թաղամասում տները ռուսական ոճի տներ են, գետնի վրա, մեկ հարկանի, իսկ վերանորգված ճանապարհը բավականին բարձր է ու թեք, տեղադրված ջրահեռացման վակերն էլ, չգիտես ինչու, ճանապարհի հակառակ՝ բարձրադիր կողմում են հայտնվել,որոնք բացարձակ չեն ծառայում իրենց նպատակին:
Ինչպես այս տարածաշրջանի բոլոր գյուղերում ,Ուրասարում էլ մարդկանց զբաղմունքը անասնապահությունն է ,ապրուստի հիմնական միջոցը՝այսպես կոչված խոպանի փողերը:
Բայց գյուղում վերջին տարիներին շատ բան է փոխվել,ասել է թե՝ զարգացում է ապրել,նախկին Կույբիշևը գյուղին բնորոշ տեսք է ստացել, ճանապարհներն են ասֆալտապատվել, կապույտ վառելիքն է գյուղ հասել ,մանկապարտեզ ու հանդիսությունների սրահ է կառուցվել:
Իհարկե սրանք այն կարևոր նախադրյալներն են, որոնք պետք են մարդուն գյուղում պահելու համար,բայց բնակիչների խոսքով՝ փոքր ինչ ուշացած է. նրանք ովքեր դուրս են եկել, այլևս հետ չեն գա:
Անկյուն+3