Չմտածեք, թե ակնարկում եմ մեր ընդդիմադիրներին․ Էդմոն Մարուքյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինԼուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վրաստանի խորհրդարան անցած երկու ամենախոշոր ընդդիմադիր ուժերը պաշտոնապես հայտարարեցին, որ դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ իրենց մանդատներից հրաժարվելու համար։
Համարում են, որ սա ամենաարդյունավետ քայլն է այս պահին։ Տարօրինակ կերպով չեն պնդում, թե իրենց այդ մանդատները պետք են իմպիչմենտ նախաձեռնելու համար (հետո էլ խաբեն, փոխարենը հայտարարության նախագիծ բերեն)։ Չեն պնդում, որ իրենց մանդատները պետք են ընտրական հանձնաժողովներում ներկայացված լինելու, կամ գործուղումների համար։ Մանդատները դնում են իրենց սկզբունքային դիրքորոշումից ելնելով։
Չմտածեք, թե ակնարկում եմ մեր ընդդիմադիրներին։ Չեմ կարծում, թե իրենց սկզբունքային դիրքորոշումների մեջ մի գրամ սկզբունք է մնացել։