Զինծառայողի ընտանիքը տկլոր ու սոված հայտնվել է փողոցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյրվող տանը քնած 4 երեխաներն ու նրանց մայրը փրկվել են առաստաղի փլվելուց վայրկյաններ առաջ, գրում է Անկյուն+3-ը։
« Քնած ենք եղել, ոնց որ Աստված ինձ կամեցելա էդ պահին, որ գլուխս բարձրացնեմ, հելել եմ տեսել էս առաջին հարկի պատալոկը արդեն կարմրած ուժեղ վառվումա, պեծերը թափվումա ,հասցրել եմ պիժամաներով երեխեքիս հասցնեմ դուս ,էդ պահին իմ աղջիկը փոքրինա վերցնում դուս գալի, էն մյուսներին էլ իրանց ոտքով մի կերպ պեծերի արանքից հանում եմ »,-ասում է Ժաննա Թաթոյանը:
Ընտանիքի հայրը դիրքերում է եղել, երկհարկանի տան առաջին հարկում ապրող Ժաննայի ամուսնու քույրն էլ՝ Եւրեւանում: Կինն ու 4 անչափահաս երեխաները հարեւանի օգնությամբ են դուրս եկել ,երկրորդ հարկում այրվել է ամեն բան, առաջին հարկն էլ դարձել է ոչ բնակելի: Ընտանիքը հայտնվել է դրսում՝ առանց հագուստի ու սննդի:
« Ամենամեծս 9 տարեկանա, 4 տարեկան , 6 տարեկան եւ 9 ամսական , չգիտեմ ոնց կարելիա անել, ինչով կարաք օգնեք, տանն ամեն ինչ ունեցել եմ , դաժե համարյա 300.000-ին մոտիկ հավաքած գումար եմ ունեցել,որ էսա ամսի 24-ին սկեսուրիս տարինա , որ գոնյա խի իմ ամուսնու գլուխը կախ լինի, ինքը ծառայող տղայա, էլի գումար էր էլի ,գոնյա կեսուրիս տարին անենք, առաջին տարին էր »,-ասում է Ժաննա Թաթոյանը:
Երեխաներից երկուսը դպրոցական են,հագուստի ու գրենական պիտույքների բացակայության պատճառով՝ առայժմ դպրոց չեն գնում: Առհասարակ, ընտանիքն ամեն ինչի կարիք ունի, ու խնդրում են բարեսիրտ մարդկանց՝ աջակցել իրենց: