A
A
Սրան-նրան աղաչում ենք, որ առնեն. դեղձավանցիները բերքի իրացման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեղձավանում այս տարի քաղցր արքայանարնջի լուրջ դեֆիցիտ կա: Ոչ բարենպաստ կլիմայի պատճառով՝ բերքը բացի այն, որ քիչ է եղել, նաև քաղցր չէ: Այսինքն, ժողովրդական լեզվով ասած՝ բերքի մեծ մասը խուրմա է:
«Նույնիսկ ուտելու չի ճարվում»,-ասում է Դեղձավանի բնակիչ Մարիամ Գալավորյանը:
Ըստ գյուղացիների՝ սա պայմանավորված է անձրևների մեծ քանակով, լիարժեք փոշոտում տեղի չի ունեցել:
«Էս տարի մի քիչ խոնավ էր, անձրևային էր: Փոշոտման ժամանակ մեղուները լավ չեն աշխատել»,-ասում է Դեղձավանի բնակիչը՝ Վահրամ Թորոսյանը:
Բայց սա բոլորը չէ, հող մշակողներն ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնած. արքայանարինջը իրացնել չեն կարողանում: Մարիամ Գալավորյանն ասում է՝ մեկ հեկտար հողատարածքում 300-ից ավելի արքայանարնջի ծառ ունեն: Տոննաներով բերքը ծառերին է մնացել, որովհետև գնորդ չկա: