Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
 
Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում մի քանի անգամ էգ առանձնյակի արձանագրումը հուսադրող է՝ հետագայում Հայաստանում տեսակի բազմացման և քանակի ավելացման տեսանկյունից։
 
 Ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ։