Ախթալան՝ Պղնձավան, Ջիլիզան՝ Խորակերտ. ինչու՞ փոխել անվանումները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱխթալան՝ Պղնձավան, Ջիլիզան՝ Խորակերտ ավնանափոխելու հարցին համաձայնություն տալու կամ չտալու համար Ալավերդի համայնքի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել: Հարցն այդքա՞ն հրատապ է. հարց է հնչում, համայնքապետը պատասխանում է:
« Ոչ թե մեկն առավոտ քնից զարթնելա եւ ասել է ուզում եմ փոխել անվանումները,այլ դրա մեջ կա նաեւ խորը քաղաքական իմաստ եւ հետագայի հետ կապված : Լոռու մազում 5 բնակավայր ունենք, որից 2-ն է մեզ վերաբերում, մնացածը մեր բնակավայրերը չեն, Ալավերդին չկա այդ ցանկում, միգուցե առայժմ չկա»,-պարզաբանում է Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը:
Առաջարկը եկել է ՀՀ Աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից: Համայնքներ են ուղարկվել նաեւ դրանց անվանափոխման հիմնավորումները:
Զարմանալի էՙ թե ինչու է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը Ախթալան Պղնձավան անվանափոխելու առաջարկը կապում Գանձակեցու հետ, եթե Կիրակոս ԳաՆձակեցին այն պղնձահանք է անվանել։ Ինչևէ, կարճ ժամանակահատվածում երկու բնակավայրերի վարչական ղեկավարները հասցրել են լսել իրենց բնակիչների կարծիքները՝ առաջարկվող անվանումների եւ առհասարակ անվանափոխության վերաբերյալ:
Եւ՛ Ախթալայի, եւ՛ Ջիլիզայի դեպքում՝ բնակիչները համաձայն չեն,-փոխանցում են վարչական ղեկավարները: