Բացել լրահոսը Փակել լրահոսը
0210
A A
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը

Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը։

Հաղորդագրության մեջ թուրքական կողմը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը: 

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում օրենքի կիրառման և Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար հնարավորինս շուտ գործի անցնել .․․ Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման համար պարտադիր է տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային դերակատարների կողմից խելամիտ և ողջախոհ դիրքորոշման որդեգրումը»,-նշվել է հաղորդագրությունում։