Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.8°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.2°C (1965թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ