Բացել լրահոսը Փակել լրահոսը
464834260_859400733049450_1381227730651461758_n
A A
Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում շքեղ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը

Երևանում կայացած Ночь чемпионов IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում շքեղ հաղթանակ է տոնել գերծանր քաշային շիրակցի Դավիթ Չալոյանը։
Արդեն 2-րդ ռաունդում հուժկու հարվածաշարի շնորհիվ Չալոյանը ռինգի հատակին տապալել է Պակիստանի ներկայացուցիչ մինչև այդ անպարտելի Թեյմուր Խանին և դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Այս միջոցառմանը Հայաստանի 3 ուժեղագույն բռնցքամարտիկները` Դավիթ Չալոյանը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, տպավորիչ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում։