Բացել լրահոսը Փակել լրահոսը
464216053_122181514604233011_3072662262476947398_n
A A
Քաղաքականություն

Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները

Վրաստանի նդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։

«Սա գողացված ընտրություններ են, սա իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում Վրաստանում։ Սա տեղի չի ունենա: Սա Ռուսաստանը չէ, սա Վենեսուելան չէ, սա Վրաստանն է»,- ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան։ Այս կոալիցիան երկրորդն է ընտրություններում։

«Բիձինա Իվանիշվիլին գողացավ վրաց ժողովրդի հաղթանակը և գողացավ եվրոպական ապագան... Մենք չենք ճանաչում և մտադիր չենք ճանաչել այս գողացված ընտրությունների արդյունքները», - ասել է «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան: Կուսակցությունը հավաքել է ձայների 9,8 տոկոսը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցել է 18 կուսակցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ 12 տարի իշխանության ղեկին մնացած «Վրացական երազանք»-ը հավաքում է ձայների 52,9 տոկոսը։ 5 տոկոսի արգելքը հաղթահարել են նաև «Ուժեղ Վրաստանը» (9%) և «Գախարիան՝ Վրաստանի համար» (8.2%)։