Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (1)
A A
Պաշտոնական

«Գորիս» ՔԿՀ-ում ներկայացվել է «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը

 

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են Հայաստանի թատրոնների ներգրավմամբ իրականացվող միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն։

Այս համատեքստում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի և Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցության շրջանակներում հիմնարկում՝ բաց երկնքի տակ, կազմակերպվել էր թատերական ներկայացում։

Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը