A
A
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Անտոնիո Գուտերեշը Կազանի միջազգային օդանավակայանում դիմավորել է Թաթարստանի պետական խորհրդի նախագահը։
Երկուշաբթի օրը Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գուտերեշը Կազանում բանակցություններում կքննարկեն համաշխարհային կազմակերպության աշխատանքը, մերձավորարևելյան ճգնաժամը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։