Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ
A A
Հասարակություն

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է. այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված  ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում:

ԿԸՀ-ից նշում են, որ ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ