Նախարար Մխիթար Հայրապետյանը ՌԱԿ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։
Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների հիմքով ռազմական արդյունաբերության զարգացման համար։
Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նաև ՌԱԿ նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանին, որն անցած 3,5 ամիսների ընթացքում կատարել է նախագահի պարտականությունները։
Արամ Ջիվանյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ