Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Վերջին 7 օրում ՀՀ–ում COVID-19-ի դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են

Հայաստանի Հանրապետությունում վերջին 1 շաբաթում արձանագրել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր, որոնք նախորդ շաբաթվա համեմատ աճել են 22.5%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
 
«Հայտնաբերվել են ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։ 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով»,– հայտնում է նախարարությունը:
Նշվում է, որ սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։
«Հոկտեմբերի 7–13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին, իսկ նախորդ շաբաթվա միևնույն ժամանակահատվածի համեմատ` ցածր է 1.1 անգամ։ Դեպքերի 71%-ը կազմել են 0-18 տարեկանները»,– ասված է հաղորդագրությունում։
Համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել։