Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղեկությունը «Ազատությանը» հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չհայտնեց։
Երկու օր առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում։
«Ազատության» տեղեկություններով՝ երեկ ձերբակալվածներն են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգականը՝ քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել, և ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Ռուբեն Սանոսյանը Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետ է եղել։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ևս մեկ անձ կա ձերբակալված։ Նրա անունը չի հաղորդվում։
«Ազատության» տեղեկություններով՝ Խաչատուր Բալասանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի գրավի դիմաց։