Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը․ ի՞նչ են խոստանում իշխանությունները 2024-2026թթ (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի կունենա բանավեճ՝ «Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը․ ի՞նչ են խոստանում իշխանությունները 2024-2026 թթ․» թեմայով։
Բանախոսներ՝
✅Դանիել Իոաննիսյան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ
✅Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
✅Արամ Մինասյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
✅Արմեն Մկրտչյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
Բանավեճը կվարի «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Արմինե Ավետյանը։
Բանավեճը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում:
❗️Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում:
❗️Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը։