Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն (տեսանյութ)

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Fastex-ի և Fast Bank-ի հրավերով ելույթ է ունեցել  համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Վերջինս ներկայիս ժամանակաշրջանի ամերիկյան ամենահայտնի փոփ արտիստներից է, ով վաճառել է ավելի քան 250 մլն սինգլ ամբողջ աշխարհում և 14 պլատինե սինգլ՝ ԱՄՆ-ում։ Ամերիկյան աստղին Հայաստանում ուղեկցել են 30 արտիստներ, որոնց թվում են եղել նաև համաշխարհային ճանաչում ունեցող Լես Թվինս եղբայրները։ Վերջիններս ելույթ են ունեցել Բեյոնսեի  “Renaissance” համաշխարհային շրջագայության ընթացքում։

«Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, անդրադառնալով միջոցառմանը, նշել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որ մեզ են վստահել այս մասշտաբային իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու կարևոր գործը։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսը վայելի այս շքեղ համերգը և երեկոյից  ստանա անմոռանալի տպավորություններ»։

Բացման արարողության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը ոգեշնչված է եղել  մարդկային էության լավագույն դրսևորումներով։ Երաժշտությունն ուղեկցվել է արհեստական բանականության միջոցով գեներացված լուսային տպավորիչ շոուով։

«Երաժշտությունը միավորում է մարդկանց։ Իմ գլխավոր առաքելությունն է կյանքի ցանկացած դրվագում երաժշտությանը տալ կարևոր նշանակություն։  Մեծ պատիվ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բացել WCIT 2024-ի միջոցառումների շարքը։ Մենք ցանկանում ենք երաժշտության միջոցով  ընգծել Հայաստանի մասնակցության կարևորությունը համաշխարհային նմանատիպ իրադարձություններին», - նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Հավելենք, որ բացման համերգին ամբողջ հրապարակը երգել է արտիստի ամենահայտնի հիթային կատարումները՝ “Swalla”, “Jalebi Baby” և շատ սիրված այլ հիթեր։ Դերուլոն ներկայացրել է նաև իր նոր՝ “Make Me Happy” երգը, որն այսօր սոցիալական հարթակներում  թրենդային է։ Համերգն ամփոփվել է շքեղ հրավառությամբ։