Բացել լրահոսը Փակել լրահոսը
4832b58cf9a02ad0775b840d4aa8a68e
A A
Հասարակություն

Մաhացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը

88 տարեկանում մահացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը։

«Շատ մեծ կորուստ կրեց բնական գիտությունը և բնապահպանությունը Հայաստանում: Մահացավ վերջին մոհիկաններից մեկը՝ մեր գործընկեր, իմ հայրիկի վաղեմի բարեկամ Հակոբ Սանասարյանը»,- գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Բնապահպան Լևոն Գալստյանը ևս գրառում է արել․ «Գնաց մեր սիրելի Հակոբ Սանասարյանն իր համար պաշտելի բնության հետ միախառնվելու։ Շատ ցավալի կորուստ է, իսկ իր բացակայությունն ու կարիքը հատկապես կզգան բոլոր բնասեր մարդիկ»։

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ծնվել էր 1936 թ. դեկտեմբերի 21-ին: Ավարտել էր Երեւանի պետական համալսարանը՝ քիմիկոսի որակավորմամբ: Քիմիական գիտությունների թեկնածու էր: Աշխատել էր ՀՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող: