Բացել լրահոսը Փակել լրահոսը
73
A A
Հասարակություն

Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքում է

Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆը կլինի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում:
 
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքում ռիսկային խմբի տարիքային շեմը 45-68-ն է։
 
Ծրագրի շրջանակներում շուրջ 30․000 կին Առողջապահության նախարարության պատվերով շարժական մամոգրաֆի միջոցով արդեն անվճար հետազոտվել է: 300-ից ավելի դեպքերում խնդիրը հայտնաբերվել է վաղ փուլում:

Ծրագիրն ունի հստակ սահմանված թիրախային խմբեր։
 
Շահառուներն են ասիմպտոմատիկ՝ որևէ գանգատ կամ գոյացություն չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող կանայք։
 
Անհրաժեշտ հավելյալ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակում։
 
Ըստ վիճակագրության՝ հիվանդության վաղ հայտնաբերումը ազդում է բուժման արդյունքների վրա, փոքրանում է միջամտությունների ծավալը, քիմիաթերապևտիկ բուժումից հրաժարվելու հնարավորություն է ստեղծվում, կրճատվում են կրծքագեղձի հեռացմամբ բարդ վիրահատությունների դեպքերը։
 
Նախաքաղցկեղային փուլում հիվանդության հայտնաբերումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը՝ իջեցնելով մահացության թիվը շուրջ 30%-ով։