Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայտնի է «Դոմուս» հիպերմարկետի պահեստային հատվածում բռնկված հրդեհի պատճառը (տեսանյութ)

«Դոմուս» հիպերմարկետի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ներկայումս իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

«Նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքից։ Աշխատակցները փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել և հետո նոր ահազանգել են հրշեջ-փրկարարական ծառայություն։ Ըստ աշխատակիցների՝ հոսանքը անջատվել էր, նորից միացել, հետո հրդեհը բռնկվել էր»,- նշեց Ցուցուլյանը՝ հավելելով, որ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։

Հարցին, թե արդյոք գործել է հակահրդեհային համակարգը, նա պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել։ 

«Այս պահին որևէ վարկած չեմ կարող ասել։ Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կսկսի հետաքննություն անցկացնել, որի արդյունքները կհրապարակվեն»,- եզրափակեց Ցուցուլյանը։