Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում և նոր պահանջներ է առաջ քաշում. Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում։
«Այս պահին Հայաստանի իշխանություններն առավելագույնս փորձում են զիջողական քաղաքականություն վարել, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով»,- ասել է Աբրահամյանը։
Աբրահամյանը նշեց, որ վտանգավոր ուղղություններից ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթն է, որն Ադրբեջանը բերում և տեղավորում է ակտիվ օրակագրի շրջանում։ Երկրորդը՝ ադրբեջանցիների, այսպես կոչված, Հայաստան վերադարձի մոտեցումն է։
«Ադրբեջանը դրանով ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալով, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաև պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն»,-ասաց նա և նշեց, որ նաև անհետ կորածների հարցն է առաջ տանում, իբրև թե ՀՀ-ն առաջին պատերազմին զոհերի տվյալները թաքցրել է։