Բացել լրահոսը Փակել լրահոսը
նուբար աֆեյան
A A
Հասարակություն

Նուբար Աֆեյանը հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ, քննարկել Բաքվում պահվող հայերի հարցը

Ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը հանդիպել է Հայաստանի կառավարության անդամների հետ, քննարկել Ադրբեջանում բանտարկված հայերի հարցը, գրում է Ազատությունը։

«Այո, հանդիպել եմ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աֆեյանը՝ հանդիպումից մանրամասներ չփոխանցելով, նաև չհստակեցնելով, թե ովքեր են եղել հանդիպմանը և ինչ են քննարկել։

Կառավարության տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Աֆեյանն այս օրերին հանդիպել է փոխվարչապետի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ:

«Ինչ է հույսս և տպավորությունս, որ այս նյութը մնալու է իրենց էլ օրակարգի վրա՝ իբրև կարևոր նյութ: Վերջիվերջո ես կարծում եմ, որ խաղաղություն, որը հիմնված է արդարության վրա, միակորեն խաղաղությունն է, և Հայաստանի կառավարության ուզածը դա է: Ես չեմ [համարում], որ Հայաստանի կառավարությունն ուզում է անհիմն և շատ կարճ ժամանակով խաղաղություն: Ուրեմն, դեռ այդքանը միայն կարող եմ ասել», - հայտարարեց Աֆեյանը: